Մինչև գալիս էր պոստերից, սիրտս տեղից հելնում էր, էս անգամ չհասավ տուն. մահացած զինծառայողի մայր. news.am
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի հետեւանքով մահացած 35-ամյա Վահան Ղուկասյանը երկու տարի առաջ էր ամուսնացել, Արտաշատում նոր բնակարան էր գնել ընտանիքի հետ այնտեղ բնակվելու համար: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` Զոյա Ղուկասյանը, նշել է, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ տղան պայմանագրային զինծառայության անցնի, վախեցել է, որ նրա հետ վատ բան կպատահի:
«Միչեւ գալիս էր պոստերից, սիրտս տեղից հելնում էր, ասում էի երբ է լրանալու էդ 15 օրը, որ գա, հանգստանամ: Էս անգամ չեկավ, չհասավ տուն, իր նոր տունն էլ չվայելեց: Խելոք, աշխատասեր երեխա եմ կորցրել, երկու պոստ էր մնացել, որ պրծներ, գար հասներ ընտանիքին»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: