2018 թվականին բուհերում կրճատումներ են սպասվում. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին բուհերում էականորեն՝ մի քանի հազարով, կրճատվելու է դիմորդների քանակը, ինչը հանգեցնելու է ֆինանսական լուրջ խնդիրների։ Դա տեղի կունենա նույն թվականին դպրոցների շրջանավարտների թվի նվազման հետևանքով։ Եթե, օրինակ, այս տարի դպրոցն ավարտելու է շուրջ 24 500 երեխա, ապա 2018-ին այդ թիվը կկազմի 14 700։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ այդ ամենի հետևանքով բուհում կարող են լինել կադրային կրճատումներ։

«Ի՞նչ եք կարծում, եթե ուսանողների թիվը կրճատվի, մարդիկ չպե՞տք է կրճատվեն։ Մեր աշխատակազմը ձևավորվել է մոտ 8 300 ուսանողի համար։ Հիմա ունենք 6700 ուսանող։ 1600-ով արդեն այդ թիվը նվազել է, հետագայում ասենք ես մի 500-ով կկրճատվի։ Այսինքն՝ ուսանողների թիվը 2000-ով նվազելու դեպքում դասախոս չպակասի՞ կամ մյուս աշխատողներից չկրճատվե՞ն։ Այդպիսի բան հնարավո՞ր է»,- ասել է նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս