Բաժիններ՝

Սիրիայի բանակը գրոհով վերցրել է Հոմսում ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետերի հարևանությամբ գտնվող բարձունքները

Սիրիական բանակի հատուկ ստորաբաժանումը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի երկու դիտորդական կետ ու վերահսկողություն սահմանել Հոմս նահանգի Կարյատեյն բնակավայրից հարավ-արևմուտք գտնվող երկու բարձունքների նկատմամբ, հայտնում է RIA Novosti-ն:

Բնակավայրը համարվում է ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետը Պալմիրա տանող ճանապարհին:
Հարձակման ընթացքում սիրիացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 15 ահաբեկչի, 2 տանկ և ահաբեկիչների 2 ամենագնաց: Դիտորդական կետերում հայտնաբերվել են խոշոր տրամաչափի գնդացիրներ և հրազեն:

«Այդ բարձունքների գրավումն անհրաժեշտ է Կարյատեյնի արևմտյան ճակատի հիմնական ուժերի անվտանգության ապահովման համար: Վերջին օրերին մենք ոչնչացրել ենք տասնյակ ահաբեկիչների»,- հայտնել է սիրիական բանակի սպան:
ԴԱԻՇ-ի կրակային կետերը հաջողվել է ոչնչացնել հրետանու ու ծանր տեխնիկայի օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս