Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին: Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Կառլեն Ղազարյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է սրտացավ և հաջողված: Հատկանշելով մայրաքաղաքի համար ոլորտի կարևորությունը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այս ոլորտում դեռ անելիքներ կան. «Անելիքները դեռ շատ են, որոնք պետք է հասցնենք ավարտին: Մեր բնակիչների պահանջներն օրեցօր ավելի են մեծանում, ինչը կրկնակի պատասխանատվություն ու հետևողական աշխատանք է պահանջում: Վստահ եմ, որ Հրայր Անտոնյանի փորձառությունը համատեղելով թիմային աշխատանքի հետ, կկարողանանք տեսանելի լուրջ հաջողություններ արձանագրել»:

Հրայր Անտոնյանը նշել է, որ կաշխատի արդարացնել քաղաքապետի վստահությունն ու կանի առավելագույնը ոլորտում առկա խնդիրներին շուտափույթ լուծումներ տալու ուղղությամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս