Բաժիններ՝

Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Գերմանիա

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Գերմանիա՝ նկարահանումների գործընթացին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հնարավոր միջամտության կասկածների պատճառով: Այդ մասին ասել է ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը:

«Մենք տեղափոխվեցինք Գերմանիա, որովհետեւ ԱՄՆ-ում մեզ հարմար վիճակում չէինք զգում: Այնպիսի զգացողություն կար, որ մենք վտանգի մեջ ենք: Չգիտեինք, թե ԱԱԳ-ն ինչ կարող էր անել, այդ պատճառով հայտնվեցինք Մյունխենում, ինչը գերազանց փորձ դարձավ»,-  ըստ CNN հեռուստառադիոկորպորացիայի՝ ասել է Սթունը:

Փետրվարի վերջին Սթոունը մոնտաժված ֆիլմը ցուցադրել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենային, որի գրքի մոտիվներով էլ նկարահանվել է կինոնկարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս