Ալինա Կաբաևան նոր՝ բարձր պաշտոն կզբաղեցնի
Այն մասին, թե որքան հաջող կարող է կյանքը դասավորվել սպորտից հետո, լավ գիտի գեղարվեստական գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոնուհի ու նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան, գրում է ELLE-ը:
2 տարի առաջ հանձնելով պատգամավորական մանդատը՝ Կաբաևան սկսեց գլխավորել «Ազգային մեդիախումբ» հոլդինգի տնօրենների խորհուրդը, իսկ այս տարի նոր՝ բարձր նշանակում է ստացել: Մարզուհին կղեկավարի ռուսական մարզական խոշորագույն թերթերից մեկը՝ «Սպորտ-Էքսպրեսը»:
Կաբաևան նշանակվել է թերթի տնօրենների խորհրդի ղեկավար: Այս մասին հայտնել է «Ազգային մեդիախումբ» հոլդինգը պարբերականի բաժնետոմսերի 25 տոկոսը ձեռք բերելուից հետո:
Կաբաևայի խոսքով՝ իր նշանակումն իր համար անսպասելի է եղել: