Բաժիններ՝

Ֆրանսուհին փորձել է երեխային Ստամբուլից Փարիզ տեղափոխել ձեռքի պայուսակով

Air France ավիաընկերությունը հայտնում է, որ ուղևորուհիներից մեկը փորձել է 4-ամյա երեխային Ստամբուլից Փարիզ չվերթով տեղափոխել՝ դրված ձեռքի պայուսակի մեջ:

Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ տոմս չունեցող երեխան հայտնաբերվել է ինքնաթիռում երկուշաբթի երեկոյան:

AFP գործակալությունը, հղում կատարելով «Շառլ դե Գոլ» օդանավակայանի իր աղբյուրներին, հայտնում է, որ Ֆրանսիայում բնակվող կինը աղջկա որդեգրել է Հայիթիում, իսկ թե ոնց են հայտնվել Ստամբուլում, դեռ հայտնի չէ:

Air France-ը դեպքի մասին հայտնել է իրավապահներին, սակայն վերջիններս որոշել են մեղադրանքներ չառաջադրել: Կինը աղջկան դրել է պայուսակի մեջ ու մտցրել ինքնաթիռ, սակայն երբ աղջիկը ցանկացել է զուգարան գնալ, նրան նկատել են մյուս ուղևորները: Հայտնաբերված երեխան եղել է միանգամայն առողջ:

Փարիզ հասնելուն պես կնոջը հանձնել են ֆրանսիական իշխանություններին: Air France-ը հետաքննութուն է անցկացնում՝ պարզելու, թե ինչ կերպ է կնոջը հաջողվել ինքնաթիռ մտցնել աղջկան այնպես, որ նրան ոչ ոք չի նկատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս