Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի ավելի քան 20 հազար զինյալների տվյալներն ընկել են լրագրողների ձեռքը

SkyNews հեռուստաալիքի տրամադրության տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք պարունակում են տեղեկություն ԴԱԻՇ-ի 22 հազար զինյալների մասին:

Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ փաստաթղթերում պարունակվում են հասցեներ, հեռախոսային համարներ ու ջիհադիստների ընտանիքների անդամների կոնտակտները: Ցուցակում կա 51 երկրի քաղաքացու անուն: Փաստաթղթերը իրենցից ներկայացնում են հարցաթերթիկներ՝ բաղկացած 23 հարցից:

Հեռախոսային համարներից շատերը դեռևս գործում են, ամենայն հավանականությամբ, դրանցից օգտվում են արմատականները կամ նրանց ազգականները:

Թվային տեսքով փաստաթղթերը տրամադրել է ԴԱԻՇ-ի նախկին անդամը, որը ներկայացել է որպես Աբու Համեդ: Մինչ ԴԱԻՇ-ի շարքերը համալրելը նա կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմում: Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ն այլևս չի հետևում իսլամական վարքագծին, ինչի հետևանքով էլ ինքը հեռացել է խմբավորման շարքերից:

Հարցին, արդյոք կօգնեն նրա ներկայացրած փաստաթղթերը հաղթել ահաբեկիչներին, նա պատասխանել է, որ ամեն ինչ «Ալլահի կամքով է լինում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս