Իսրայելցիների ու պաղեստինցիների հարաբերությունների լարվածությունը՝ Բայդենի ու Նեթանյահուի հանդիպման առարկա
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/1772469.jpg)
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության խնդիրները, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի սպառնալիքը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները խոսել են նաև սիրիական ճգնաժամից ու անդրադարձել Իրանի ապակայունացնող գործողություններին:
Բացի այդ, հանդիպմանը Բայդենն ու Նեթանյահուն խոսել են իսրայելցիների ու պաղեստինցիների հարաբերությունների լարվածության մասին: