Ռուսաստանում հարձակվել ու ծեծել են լրագրողներին ու իրավապաշտպաններին

Երեկ՝ մարտի 9-ին, 15-20 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է միկրոավտոբուսի վրա, որտեղ գտնվել են Կտտանքների կանխարգելման կոմիտեի իրավապաշտպաններն ու Ռուսաստանի, Նորվեգիայի ու Շվեդիայի լրագրողները, հայտնում է Дождь-ը:

Հարձակումը տեղի է ունեցել Չեչնիայի ու Ինգուշեթիայի սահմանին: Հարձակում գործած անձինք ծեծել են ավտոբուսում գտնվող մարդկանց, խլել նրանց անձնական իրերն ու խլել սարքերը, ապա այրել ավտոմեքենան:

4 լրագրող հոսպիտալացվել է ստացած վնասվածքների հետևանքով: Interfax-ի տեղեկություններով՝ հարձակման հետևանքով տուժել է 8 մարդ:
ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Պավել Չիկովը Twitter-ում հայտվել է, որ տուժածների թվում է նաև նորվեգացի մի լրագրող, ում ատամները կոտրել են:

Բացի այդ, երեկ դիմակավոր զինված անձինք Ինգուշեթիայում ներխուժել են ռուս իրավապաշտպանների շտաբ, տարել տեխնիկան ու փաստաթղթերը:
Ինգուշեթիայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել լրագրողների ու իրավապաշտպանների վրա հարձակման դեպքի առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս