«Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը պատկանում է գյումրեցի ատամնաբույժին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ավիաոլորտ մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է Աշոտ Թորոսյանին, ով, ինչպես պարզեցինք, գյումրեցի ատամնաբույժ է։ Նա մեզ հավաստիացրեց, որ որևէ պաշտոնյա կամ օլհգարխ իր հետևում կանգնած չէ։ «Չէ, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերը իմ մոտիկ բարեկամներն են»։ Հարցին՝ փաստորեն, գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն բացել, Թորոսյանը պատասխանեց. «Դե, ինչ-որ տեղ՝ հա, ինչ ասեմ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս