Ողբերգական դեպք Էջմիածին քաղաքում. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը հանդիսանում էր 52-ամյա Զոյա Գ.-ն, ում ջրհորից դուրս է բերել ամուսինը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում, «շիզոֆրենիա» ախտորոշմամբ և մի քանի անգամ նույնպես փորձել է ինքնասպան լինել և ամեն անգամ ամուսինը կարողացել է կանխել:
Մանրամասներն` այստեղ