Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար. կա 3 զոհ, 2 վիրավոր, նրանք պայմանագրային զինծառայողներ են

Մարտի 9-ին, ժամը 23.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 80-րդ կմ-ում ««Օպել» մակնիշի 34 CC 745 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Կ. ծնվ.1986 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 250 մ. գլորվել ձորը¸ ինչի հետևանքով Կ. Կ.-ը և ուղևոր Վ. Ղ.-ը (ծնվ. 1981 թ.) տեղում զոհվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա.¸ 1988 թ. ծնված Ռ. և 1986 թ. ծնված Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Բժիշկները Ռ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր¸ իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փրկարարները Կ. Կ.-ի և Վ. Ղ.-ի դիերը դուրս են բերել ձորից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Իսկ դեպքի վայրում հավաքվածները shamshyan.com-ին հայտնել են, որ մահացածներն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:

adaee7d401ce20a37ee850c83ddf6855 1609fc41673c939b3df54ba9778acb48

Լուսանկարները՝ shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս