Վահան Բաբայանը ԲՀԿ-ից էլ է հեռանում

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահան Բաբայանը հաստատել է մամուլում տարածված տեղեկությունները, որ ինքը որոշել է դուրս գալ կուսակցությունից: «Ես, իհարկե, այս պահին դեռ հայտարարությամբ հանդես չեմ եկել: Երբ հայտարարությունը լինի, մամուլն այդ մասին կիմանա: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ մենք ունենք տարբեր տեսակետներ կուսակցության ղեկավարի հետ, և ես, այո, որոշում եմ կայացրել դուրս գալ կուսակցությունից»,- նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ հիմա այդ որոշումը քննարկում է իր համակիրների, գործընկերների և ընտրողների հետ: «Այդ քննարկումներից հետո ես հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ»,- եզրափակեց Վահան Բաբայանը:

Հավելենք, որ մինչ ԲՀԿ-ական դառնալը, Վ. Բաբայանը եղել է մի քանի կուսակցության անդամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031