Բաժիններ՝

Պինգվինն ամեն տարի 8 հազար կմ լողում է՝ տեսնելու իրեն փրկած տարեց տղամարդուն

Մագելանյան պինգվինն ամեն տարի լողում է ավելի քան 8 հազար կիլոմետր հանուն տարեց տղամարդու, հայտնում է Metro-ն:

2011թ. Ժուան Պերեյրա դե Սոուզան փրկեց նավթով պատված ու մահվան շեմին գտնվող թռչնի կյանքը: Տղամարդը պինգվինին անվանեց Դինդիմ:

Բրազիլացին թռչնին ազատեց նավթից ու կերակրեց: 1 շաբաթ անց դե Սոուզան փորձեց նրան ծով բաց թողնել, սակայն վերջինս հրաժարվեց:

Բրազիլացու խոսքով՝ կենդանին իր հետ ապրել է 11 ամիս: Վերջին 5 տարում պինգվինը տարվա մեջ 8 ամիս ապրում է բրազիլացու հետ: Համարվում է, որ մյուս ժամանակահատվածում պինգվինը բնակվում է Արգենտինայի ու Չիլիի ափերի մոտ:

Ինչպես ենթադրում են որոշ փորձագետներ, թռչունը, հնարավոր է, նրան համարում է իր ընտանիքի մի մասը, գուցե՝ նաև պինգվին:

ad199230264a-penguin-called

ad199230273a-penguin-called

ad199246948dmvidpics-2016-0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս