Բաժիններ՝

Հարի Փոթերի թեմատիկայով սրճարան է բացվել Նևադայում

Հարի Փոթերի մասին պատմող վերջին գիրքը լույս է տեսել 9 տարի առաջ, իսկ ֆիլմը` 5 տարի առաջ, սակայն «փոթերամոլուցքը» դեռ պահպանվում է նույն ուժգնությամբ: Նևադայում` Հենդերսոնում, Հարի Փոթերի թեմատիկայով բացված սրճարանի ակնթարթային մասսայականությունն այս ամենի ապացույցն է: Վերջերս՝ փետրվարին, տեղի ունեցավ Bad Owl-ի բացումը, և հենց այդ օրը հարյուրավոր մարդիկ արդեն իսկ ցանկանում էին ներս մտնել: Այս սրճարանը համաշխարհային ճանաչում ունեցավ իր յուրօրինակ և հարուստ ճաշացանկով ու ինտերիերով, որոնք ամբողջովին Փոթերի թեմատիկայով են:

Mugglenet.com-ի հետ զրուցում Հարի Փոթերի երկրպագու Շելբին ասել է, որ նախքան խանութի բացվելն արդեն իսկ հերթ էր գոյացել: «Մենք մոտ 4 ժամ սպասել ենք հերթի մեջ: Միջավայրը կատարյալ է` լի Հարի Փոթերի թեմատիկայի դետալներով ու սենյակը մթնեցնող հաստ, թավշյա վարագույրներով»:

Bad-Owl-coffee2-600x338

Bed Owl-ն անկասկած յուրաքանչյուր փոթերամանի երազանքն էր: Պատի վրա պատկերված է խորհրդանշական   9¾ կառամատույցը, սեղանները պատված են փոթերյան տարբեր հիշատակումներով, այդ թվում` ոսկե սնիտչով, իսկ ճաշացանկի մեջ ներառված է կաթնային լատե:

Bad-Owl-coffee6

Սրճարանի Wifi-ի անունը Hedwig է` ի պատիվ Փոթերի ձյունաճերմակ բուի: Նաև Սևերուս Սնեյպին նվիրված հատուկ սեղան կա, որը խրախուսում է նրա քաջությունն ու սխրանքները:

Bad-Owl-coffee5

Bad-Owl-coffee3 resize

1400 քմ տարածքով սրճարանը, որը գտնվում է Eastern Commons Retail Center-ում, սպասարկում է նաև այն հաճախորդներին, ովքեր հետաքրքրված չեն Հարի Փոթերի ստեղծագործությունների շարքով: Ճաշացանկը ներառում է ըմպելիքներ և ուտեստներ, ինչպիսիք են արջի թաթերը, կրուասանները, նյույորքյան շոռակարկանդակները և բազմահամ նշով թխվածքաբլիթները:

Նյութը հրապարակման պատրաստեց Գայանե Սիմոնյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս