Չինաստանում Մարտի 8-ը տոնող տղամարդիկ սար են բարձրացել շրջազգեստներով և բարձրակրունկներով
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում մի խումբ տղամարդիկ շրջազգեստներ ու բարձրակրունկ կոշիկներ են հագել, որպեսզի սար բարձրանան ի պատիվ Մարտի 8-ի: Այդ մասին տեղեկացնում է People’s Daily թերթը:
Տոնակատարության շրջանակներում տղամարդիկ ցանկացել են իրենց կանանց հետ փոխել դերերը եւ զգալ այն դժվարությունները, որոնց բախվում են ժամանակակից կանայք:
Մասնակիցների վերելքին հետեւել են անցորդներն ու զբոսաշրջիկները, ուստի տղամարդիկ ստիպված են եղել ժպտալ աստիճանները բարձրանալիս: Վերադառնալու համար մի քանիսը հարկադրված հանել են անսովոր կոշիկները:
Թե ով է դարձել ակցիայի նախաձեռնողը, չի ճշտվում: