Բաժիններ՝

ՄԱԿ-ն անհանգստացած է ԵՄ-ի ու Թուրքիայի պայմանավորվածությունների առնչությամբ

ՄԱԿ-ն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց անհանգստություն են հայտնում՝ կապված ԵՄ-ի ու Թուրքիայի պայմանավորվածության առնչությամբ, որը նախատեսում է միգրացիոն հոսքի կրճատում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վարչության եվրոպական ներկայացուցչության ղեկավար Վինսան Կոշետելը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան արգելում է օտարերկրացիների կոլեկտիվ արտահանձնումը, հայտնում է Euronews-ը:

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին հայտարարել է. «Ինձ շատ անհանգստացնում է ցանկացած առաջարկ, որը նախատեսում է ինչ-որ մեկին, ով էլ, որ նա լինի, մեկ երկրից մեկ այլ երկիր ուղարկելու փաստը՝ առանց պաշտպանության ու միջազգային իրավունքի նորմերին հետևելու: Ապաստան հայցողը կարող է վերադարձվել երրորդ երկիր միայն այն դեպքում, եթե երրորդ երկիրը իր վրա պատասխանատվություն վերցնի քննարկել այդ դիմումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս