Երևանում երկու կանայք վրաերթի են ենթարկվել
Մարտի 8-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 112 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որից հետո բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ «Մերսեդես»-ի վարորդի հայտարարության` երթևեկությանը խոչընդոտել և վրաերթի պատճառ է հանդիսացել «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն: