Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է ԴԱԻՇ-ի՝ ծագումով Վրաստանից ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասին

Սիրիայում, հնարավոր է, սպանվել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հայտնել են ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչները:

Աբու Օմար աշ-Շիշանին, որը կատարում էր ԴԱԻՇ-ում ռազմական նախարարի պարտականությունները, կարող է վիրավոր կամ անգամ սպանված լինել անցած ուրբաթ օրը միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով, սակայն այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել, հայտնում է korrespondent.net-ը:

Աշ-Շիշանին, որը ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մերձավոր ռազմական խորհրդականներից է, ջիհադական խմբավորման ամենահետախուզվող անդամներից է:
Հաղորդվում է, որ նա կարող էր գտնվել ԴԱԻՇ-ի մայրաքաղաք Ռաքքայում: Նրա գլխի դիմաց հայտարարվել էր 5 մլն դոլար պարգևատրում:

Էթնիկ չեչեն Օմար աշ-Շիշանին (այսինքն՝ Օմար չեչենցին) ծնվել է ներկայիս Վրաստանի տարածքում: Նրա իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031