Բաժիններ՝

Բանգլադեշում կործանվել է «Ան-26» ինքնաթիռը, որում գտնվել են ռուսներ

Բեռնատար «Ան-26» ինքնաթիռը, որում գտնվել է 4 ռուս, կործանվել է Բանգլադեշի ափերի մոտ, նվազագույնը 1 մարդ զոհվել է, հայտնում է dnews24.com օնլայն պարբերականը:

«Ինքնաթիռում գտնվող 4 անձինք եղել են Ռուսաստանի քաղաքացիներ»,- հայտնել են տեղի ոստիկանությունից:

Ինքնաթիռը, որը պատկանել է True Aviation ընկերությանը, կործանվել է այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով ժ. 08.00-ին:

Օդանավն ընկել է ծովը: Ինքնաթիռն օգտագործվել է Կոկս-Բազար ու Ջեսոր քաղաքների միջև ծովախեցգետնի տեղափոխման նպատակով:
2 մարդ փրկվել է տեղի ձկնորսների ու փրկարարների կողմից ու տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես ավելի ուշ պարզվել է, նրանցից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է:

Մյուսների որոնումները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս