Աստվածաշնչային 7 հրաշքներ և դրանց այլընտրանքային բացատրությունները
Աստվածաշունչն աշխարհի ամենահայտնի և ամենաշատ ընթերցվող գրքերից մեկն է: Ընդ որում, երկրաբանների, հնագետների և պատմաբանների ժամանակակաից հետազոտությունները հաճախ թույլ են տալիս այլ ձևով տեսնել հին կրոնական տեքստերը:
1. Բեթղեհեմյան աստղ
Աստղագետները կարծում են, որ հնարավոր՝ Բեթղեհեմյան աստղը եղել է միանգամայն իրական իրադարձություն: Մոլորակների` Յուպիտերի, Վեներայի, Երկրի, ինչպես նաև՝ Արեգակի եռակի շքերթը, երբ դրանք շարժվում են մի գծի վրա, կարող է ստեղծել տեսողական էֆեկտ, որը շատ նման է գիսաստղի: Գոյություն ունի նաև 2 այլ տեսություն, որ դա եղել է վառ գիսաստղ կամ նոր աստղի ծնունդ:
2. Արնագույն Լուսին
Ծննդոց գրքում գրված է եղել, որ Աստված օգտագործում է աստղերը, Արեգակը և Լուսինը նախանշանների համար: Երբ երկնքում երևում է Արնագույն Լուսին, դա իբր Աստծո մոտալուտ գալստյան նշանն է: Բայց, չնայած նման նախանշանի կարևորությանը, Արնագույն Լուսինն ի հայտ է գալիս բավականին կանոնավոր ձևով: Նման երևույթի համար անհրաժեշտ է, որ լինի տետրադա` դեպք, երբ կատարվում է Լուսնի 4 հաջորդական խավարում:
3. Երկնային մանանա
Մանանան հրաշալի կերակուր էր, որով Աստված կերակրում էր իսրայելցիներին Սինա անապատում: Մանանան իսրայելցիները հավաքում էին վաղ առավոտյան, քանի որ կեսօրին այն հալվում էր արևի տակ: Կան մի քանի տեսություններ այն մասին, թե իրականում ինչ էր իրենից ներկայացնում մանանան: Հիմնականն այն է, որ մանանան քաղցրահամ նյութ է, որն առաջանում է Կարմրան կոչվող բույսից: Այդ քաղցր նյութն արագ պնդանում է սառը ժամանակ և նույնքան էլ արագ հալվում է շոգ եղանակին:
4. Ջուր` ժայռից
Այն ժամանակ, երբ իսրայելցիները թափառում էին անապատում, կատարվեց ևս մեկ հրաշք: Մովսեսը, տեսնելով, որ մարդկանց մոտ վերջացել է ջուրը, և նրանք տառապում են ծարավից, խփեց ժայռին, որտեղից ջուր հոսեց: Դա կարող է անհավանական թվալ գիտական տեսակետից, բայց ոչ բոլոր հանքատեսակներն են պինդ նյութից կազմված: Ավազաքարը և կրաքարը ծակոտկեն նյութեր են, և դրանց մեջ կարող է կուտակվել մեծ քանակությամբ անձրևաջուր: Մեծ քանակությամբ ավազաժայռեր գոյություն ունեն Սինա անապատում, դրա համար էլ երկրաբանները կարծում են, որ Մովսեսը հենց այդպիսի ժայռի է խփել, որից էլ ջուր է հոսել:
5. Հրեշտակներ
Քնի հետազոտողները գտնում են, որ աստվածաշնչային հանդիպումները հրեշտակների հետ, հնարավոր է, եղել են գիտակցված երազատեսության արդյունք: Գիտակցված երազատեսությունն այն է, երբ քնածը գիտակցում է, որ իրականում ինքը քնած է, և կարողանում է մանիպուլյացիայի ենթարկել իրադարձությունը, որը կատարվում է երազում: Լոս Անջելեսում իրականացվել է փորձ, որին մասնակցել է 30 կամավոր: Նրանց առջև դրված է եղել նպատակ. աշխատել քնած ժամանակ հանդիպել հրեշտակի: Հետազոտողների խոսքերով՝ քնածների գրեթե կեսին հաջողվել է դա անել:
6. Համակվածություն դևերի կողմից (մոլագարություն)
Գոյություն ունի հոգեկան հիվանդություն, ինչպիսին անձի երկատվածությունն է, որի ժամանակ հիվանդին թվում է, որ իր մարմնում ապրում են երկու կամ երեք հոգի: Այդպիսի դեպքերը հին ժամանակներում կարող էին դիտարկվել՝ որպես մոլագարություն: Թեև այսօր ևս քրիստոնյա հոգևորականները կատարում են էկզորցիզմի ծիսակարգ:
7. Երիքոնի պատերը
Աստվածաշնչում պատմվում է թե ինչպես Երիքոնի շուրջ պատերը փլվեցին, երբ հնչեցին 7 շեփորները, և իսրայելցիների զորքերը, որոնք շրջաոատել էին քաղաքը, գոռացին: Հավատացյալների համար դա անշուշտ հրաշք է:
Սակայն հնէաբանական պեղումները ցույց տվեցին, որ Երիքոնի շուրջ իսկապես պատեր են գոյություն ունեցել և փլվել են, բայց իսրայելցիները դժվար թե կարողանային դա անել, քանի որ նրանք այդտեղ եկել են 150 տարի ավելի ուշ: Ամենայն հավանականությամբ, այդ պատերը փլուզվել են երկրաշարժի արդյունքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը