«Շրջապատն ու կյանքն առավել գեղեցիկ ու իմաստավորված են դառնում՝ ինքնավստահ, կրեատիվ, նպատակասլաց ու ոչ մեկին նմանվել չձգտող գեղեցիկ կանանց ներկայությամբ». Արայ Ավետիս

Մոսկվաբնակ նկարիչ և մանրանկարիչ Արայ Ավետիսը հազվադեպ է զրուցում լրագրողների հետ: Կանանց միջազգային օրվա և միամսյակի առիթով, սակայն, Արայը շնորհավորում է 168.am-ի ընթերցողներին. «Ինձ համար կանանց ուշադրության կենտրոնում պահելու համար օրացույցային հատուկ օրեր չկան: Սրանով պայմանավորված՝ ես նրանց մշտապես մաղթում եմ առողջություն և սեր, դրանք ամենաթանկն են աշխարհում: Շրջապատն ու կյանքն առավել գեղեցիկ ու իմաստավորված են դառնում՝ ինքնավստահ, կրեատիվ, նպատակասլաց ու ոչ մեկին նմանվել չձգտող գեղեցիկ կանանց ներկայությամբ»:

Այսօր Կանանց, գեղեցկության և մայրության միջազգային օրն է: Մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլև, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած՝ մինչ ապրիլի 7-ը: Հատկանշական է, սակայն, որ աշխարհի տարբեր երկրներում այս օրը տարբեր նշանակություն ունի: Գերմանիայում, օրինակ, այս օրը կանանց իրավունքների իրավապաշտպաններն ու արհմիությունները տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Չինաստանում ընդունված է, որ այս օրը կանանց հանդեպ իրենց սերն ապացուցելու և ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ դրսևորի իրեն՝ որպես իսկական խոհարար: Մարտի 8-ին Չինաստանում բոլոր կանանց համար ոչ աշխատանքային օր է: Այս օրը կանայք մասնակցում են Միս Պեկին մրցույթին և բոլորին փորձում ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են:

Տեսանյութեր

Լրահոս