ԱՄՆ-ում հաղորդավարին 55 մլն դոլար կվճարեն գաղտնի տեսախցիկով մերկ նկարահանելու համար
ԱՄՆ Թեննեսի նահանգի դատարանը հաղորդավարուհի Էրին Էնդրյուսին 55 մլն դոլարի փոխհատուցում վճարելու վճիռ է կայացրել: Պատճառն այն է, որ նրան գաղտնի տեսախցիկով մերկ նկարահանել են Նեշվիլ քաղաքի հյուրանոցային համարում, հայտնում է BBC-ն:
Երդվյալ ատենակալները վճռել են, որ նկարահանումն իրականացրած անձը պետք է նրան վճարի գումարի 51%-ը, իսկ մյուս մասը՝ հյուրանոցը տնօրինող երկու ընկերությունները:
Դեպքը տեղի է ունեցել դեռ 2008 թվականին: Fox News հեռուստաալիքի մարզական մեկնաբանին գաղտնի տեսախցիկով նկարահանել էր Մայքլ Դևիդ Բարեթը, ով տեսագրությունն այնուհետ տեղադրել էր համացանցում:
Հաղորդավարը դատի էր տվել Բարեթին ու հյուրանոցատերերին՝ պահանջելով 75 մլն դոլար՝ որպես փոխհատուցում: Տղամարդը դատապարտվել է նաև 2,5 տարվա ազատազրկման: