Բաժիններ՝

Օլանդը Թուրքիային՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար 72 պայման է ներկայացրել

Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումը տեղի կունենա հունիսին, եթե իրականացվի 72 պայման, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Այցագրային ազատականացումը տեղի կունենա հունիսին, եթե բոլոր պայմաններին հետևեն, իսկ դրանք 72-ն են»,- գործակալությունը մեջբերում է Օլանդի խոսքերը:
Ավելի վաղ Օլանդը հայտարարել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի միանալու մասին բանակցությունները «դեռևս հեռու են ավարտին մոտենալուց»:

ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 1963թ.: Անկարան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 1987թ.: Անդամակցության բանակցություններն սկսվել էին միայն 2005թ.:

Այդ ժամանակից ի վեր կողմերը համաձայնեցրել էին 35 տեխնիկական կետերից 14-ը, որոնք պետք է կատարի Անկարան, որպեսզի կարողանա անդամակցել ԵՄ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս