Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին կոչվում «առաքելական»
– Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին կոչվում «առաքելական»:
– Հայ Եկեղեցին կոչվում է «առաքելական», որովհետև այն հիմնադրվել է Տիրոջ երկու աշակերտների` Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալների կողմից, որոնք Հոգեգալստից հետո Հայոց աշխարհը լուսավորեցին Քրիստոսի սիրո վարդապետությամբ:
Սա նշանակում է, որ Հայ Եկեղեցին կրողն է այն ճշմարիտ հավատքի, որը նրանց փոխանցվել է հենց Հիսուս Քրիստոսից:
Այս առումով ճիշտ չէ Հայոց Եկեղեցին կոչել Գրիգորյան, ինչպես հաճախ այն կոչում են ոմանք ռուսական կրոնական գրականության ազդեցության տակ:
armchurch.info