Բաժիններ՝

«Կյանքիս մեջ առաջին անգամ Յուրան ինձ նվեր առավ մարտի 8-ին, խեղճին հարամ արեցի». Անահիտ Բախշյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր ներկայացրեց իր ամենահիշարժան մարտի 8-ը. «Իմ դպրոցական տարիներին մարտի 8-ն աշխատանքային օր էր, և դասի ժամանակ ասացի՝ ցուրտ է, իսկ դասատուս պատասխանեց, թե 16 աստիճան տաքություն է: Ես շարունակեցի՝ գիտե՞ք, ես դաստիարակվել եմ 18 աստիճանից ավելի բարձր մթնոլորտում: Ես լավ հիշում եմ, որ ինքն ասաց՝ ահա, այս էլ մարտի 8-ի արգասիքը»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ հիշեց, թե ինչպես է ամուսինն առաջին անգամ մարտի 8-ին նվեր գնել.

«Կյանքիս մեջ առաջին անգամ Յուրան ինձ նվեր առավ մարտի 8-ին, խեղճին հարամ արեցի: Մենք վարձով էինք ապրում, նա ինչ-որ կուլոն էր գնել, որը շատ հավանեցի, բայց հարցրի՝ ի՞նչ արժե, պատասխանեց՝ 30 ռուբլի. մեր մեկ ամսվա վարձն էր: Ասացի, վա՜յ, իբրև թե ես այս տոնը սիրում եմ, դու էլ նվեր ես գնել, ափսոս չէ՞ր 30 ռուբլին… վերջը այնքան զզվեցրի, որ ասաց՝ լավ, 3 ռուբլի արժե»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս