Բաժիններ՝

«Բալկանյան երթուղին» փախստականների համար փակ է. Տուսկ

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները երեկ կայացած գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են կասեցնել անօրինական միգրանտների տրանզիտային հոսքերը, որոնք ուղևորվում են բալկանյան ճանապարհով, շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Հունաստանին ու նպաստել նրա արտաքին սահմանների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Ես կցանկանայի հայտարարել ԵՄ ղեկավարների որոշման մասին՝ վերջ տալ «տրանզիտային ալիքին», դա նշանակում է, որ միգրանտների անօրիական հոսքերը արևմտյան բալկանյան երթուղով արդեն դադարեցվում են: Որպեսզի նպաստենք այդ փոփոխություններին, պայմանավորվել ենք օգնել Հունաստանին ու զգալի մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- հայտարարել է Տուսկը:
Նա նաև նշել է, որ «շատ ծանր մարդասիրական վիճակում աջակցությունը կտրամադրվի շտապ կարգով»:

«Մենք նաև առաջարկել ենք հետագա օգնություն հունական արտաքին սահմանների վերահսկման հարցում, ներառյալ՝ նախկին հարավսլավական հանրապետության՝ Մակեդոնիայի ու Ալբանիայի սահմաններին»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031