Կիևում ձերբակալվել է Ադրբեջանից ավտոմեքենաների գողությամբ զբաղվող խումբ
Կիեւում ձերբակալվել է 9-րդ խումբը, որը զբաղվել է ավտոմեքենաների գողությամբ եւ նրանց մասերի իրացմամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Խատիա Դեկանոիձեն՝ հայտնելով կառույցի աշխատանքի արդյունքները:
«Օպերատիվ միջոցառումների անցկացման արդյունքում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ադրբեջանի 4 քաղաքացիների, որոնք մասնակից են նվազագույնը ութ ավտոմեքենաների գողությանը», -գրել է նա:
Պարզվել է, որ ադրբեջանցիներից բաղկացած խումբը մասնագիտացել էր հայրենական արտադրության ավտոմեքենաների գողության գործում: Նրանք ավտոմեքենաները տարել են նախապես հարմարեցված ավտոտնակներ, որտեղ ջնջել են մեքենայի թափքի համարը` հետագայում այն իրացնելու նպատակով:
Ոստիկանության աշխատակիցները գողերին բռնել են գողացված 4 ավտոմեքենաների վրա աշխատելու պահին: Բացի այդ, հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, որոնք ցույց են տալիս ձերբակալված անձանց խմբի` նվազագույնը 5 նման գողությունների մասնակցությունը: