Իրանցի միլիարդատերը կբողոքարկի իրեն մահապատժի ենթարկելու երկրի իշխանությունների որոշումը
Իրանցի միլիարդատեր, գործարար Բաբակ Զանջանին, ով Իրանի իշխանությունների կողմից մահվան է դատապարտվել նավթի վաճառքից գոյացած եկամուտները թաքցնելու մեջ, մտադիր է բողոքարկել իրեն մահապատժի ենթարկելու դատավճիռը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, իրանական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռասուլ Քուփայեզադեն:
Վերջինս հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, որոնց համաձայն՝ յուրացրել է 2,7 միլիարդ դոլար պետական National Iranian Oil Co ընկերությունից: Դատավճիռը նրա ու ևս երկու մեղադրյալի նկատմամբ կայացրել է առաջին ատյանի դատարանը: Բացի այլ մեղադրանքներից՝ նրանք պարտավորվում են փոխհատուցել յուրացված միջոցների նվազագույնը մեկ քառորդը:
Իրանի ամենահարուստ մարդկանցից մեկի նկատմամբ մեղադրանք է սահմանվել մի շարք հոդվածների հատկանիշներով, այդ թվում՝ կոռուպցիայի մեղադրանք, ինչը Իրանի օրենքներով պատժվում է մահապատժով:
BBC-ի հաղորդմամբ՝ Զանջանին Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժամանակ Դուբայում իր հոլդինգի միջոցով օգնել է իրանական իշխանություններին նավթ վաճառել արտերկրում՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները: Դրա հետևանքով ԱՄՆ-ում ու ԵՄ-ում Զանջանիի անունը «սև ցուցակում» էր ներառվել:
Bloomberg-ի տվյալներով՝ Զանջանին այդ և այլ ծառայությունների դիմաց1,5 միլիարդ եվրո է ստացել Ահմադինեժադի կառավարության պաշտոնյաներից։
Զանջանին, ում կարողությունը գնահատվում է 13,5 մլրդ դոլար, կալանավորվել էր 2013թ. դեկտեմբերին: