«Բերք ու բարիքի արարումն առանց կնոջ հոգատար ձեռքի և ապրեցնող ջերմության անհնար է պատկերացնել». Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ.

«Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ:

Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը Ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով:

Հատկապես ցանկանում եմ շնորհավորել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց և շնորհակալություն հայտնել քրտնաջան աշխատանքի, նվիրումի, տոկունության ու սրտացավության համար: Բերք ու բարիքի արարումն առանց կնոջ հոգատար ձեռքի և ապրեցնող ջերմության անհնար է պատկերացնել:

Մեր ոլորտում Դուք մշտապես կարևոր դերակատարում եք ունեցել, և այսօր էլ հաջողված պատմություններ ունեցող շատ նախաձեռնությունների հեղինակները հենց Դուք եք:

Վերստին շնորհավորում եմ բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով առողջություն, ներդաշնակ և ամուր ընտանիքներ, մայրական երջանկություն և ամենայն բարին:

Աստված Ձեզ պահապան»:

Տեսանյութեր

Լրահոս