Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն քննադատել է Թուրքիայի իշխանություններին

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն դժգոհություն է հայտնել թուրքական իշխանությունների որոշման առնչությամբ՝ հսկողություն սահմանել ընդդիմադիր Zaman թերթի նկատմամբ, հայտնում է Reuters-ը:

Էյրոն նշել է, որ Թուրքիայի նման վարքագիծն անընդունելի է ու հակասում է եվրոպական արժեքներին:

«Դա անընդունելի է: Չի կարելի ցանկանալ ավելի մոտ լինել եվրոպական չափանիշներին ու միաժամանակ, չհարգել ԶԼՄ-ների բազմակարծությունը: Դա ակնհայտ է, ու մենք հստակ հասկացրել ենք դա թուրքերին»,- ասել է Էյրոն:

Նշվում է, որ թուրքական իշխանությունները հսկողության տակ են վերցրել Zaman թերթը Ստամբուլի դատախազի խնդրանքով:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել էր կառավարության առնչությունը թերթի շենքի գրավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս