ԱՄՆ-ի պետպարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը
ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փետրվարյան հաշվետվությունում: Վերջին մի քանի տարում ԱՄՆ պետպարտքը բառացիորեն կրկնապատկվել է, ինչը շատերը բացատրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ:
Դաշնային պարտքի գրեթե մեկ երրորդը՝ 37%, բաղկացած է «ուսանողական պարտքերից»: Դրանք փոխառություններ են, որոնք ուսանողները վերցնում են բանկերից՝ ուսման վարձը վճարելու համար, ու համաձայն կառավարական ծրագրի, տվյալ վարկերն ամբողջությամբ ապահովագրվում են կառավարության կողմից:
Ուսանողների խոսքով՝ իրենք այլ ընտրություն չունեն, քանի որ վերջին 30 տարում ուսման վարձը 225%-ով թանկացել է: