Բրնձի դիմակ
Ճապոնացի կանանց գեղեցկությունը մինչ այժմ շատերի համար իրական առեղծված է: Ճշմարտությունն այն է, որ կանոնակարգված սննդակարգի շնորհիվ ճապոնացիներն ամենաառողջ ազգերից մեկն են աշխարհում: Ճապոնացիների սննդակարգում ներառված են բազմաթիվ բնական բաղադրիչներ, ինչպես, օրինակ՝ կանաչ թեյը, բրինձը, ծովի աղը, խնձորի քացախը և այլն:
Բաղադրություն
- 3 ճ/գ բրինձ
- 1 ճ/գ կաթ
- 1 ճ/գ մեղր
Սկսեք բրինձը եփելուց և քամելուց: Ապա խառնեք մյուս բաղադրիչներն ու լավ հարեք: Մինչև դիմակը քսելը՝ դեմքը լավ մաքրեք: Այնուհետև դիմակը քսեք, թողեք ամբողջովին չորանա: Մատների բարձիկների միջոցով զգուշորեն դեպի վերև տանող շարժումներով մաքրեք դիմակը և լվացվեք սառը ջրով:
Առաջին իսկ օգտագործումից հետո կնկատեք՝ հակատարիքային դիմակն անմիջապես կձգի մաշկը: Այն նաև կնվազեցնի կնճիռների և ավելորդ բծերի առաջացումը, խորապես կխոնավեցնի մաշկն ու կբարձրացնի մաշկի էլաստիկությունը:
Պրոցեդուրան կրկնեք շաբաթը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը