Բոյկո՞տ, թե՞ հաշվիչների ստուգո՞ւմ
tsayg.am-ը գրում է. Մարտի 5-ի վաղ առավոտյան Գյումրու տարբեր հատվածներում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանները փակ էին: Շրջանառվող պատճառները մի քանիսն էին. ըստ մամուլում տարածված տեղեկությունների, որոշ գազալցակայաններից հաշվիչները տարել են ստուգաչափման, որոշ աղբյուրների համաձայն էլ, գազալցակայաններում գազի պաշար չի եղել: Օրվա ընթացքում պարզվել է, որ քաղաքի բոլոր գազալցկայանները չեն գործում, փոխարենը հսկայական հերթի գոյացումով ավտոմեքենաների վարորդներին սպասարկել է միայն մեկ գազալցակայան՝ տեղակայված Ախուրյանի խճուղուց դեպի Երկաթգծի Նորավան տանող խաչմերուկում: