ԱՄՆ-ը երկրորդ ավիաբազան է կառուցում Սիրիայում. Reuters
ԱՄՆ-ը պլանավորում է երկրորդ ավիաբազան կառուցել Սիրիայի հյուսիսային մասում, որը գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով քրդական BasNews կայքին:
Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան ավիաբազաներից կիրականացվեն ինչպես քաղաքացիական թռիչքներ, այնպես էլ զինվորական:
Առաջին բազան կտեղակայվի Ռմեյլան քաղաքում: Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման աղբյուրի խոսքով՝ գրեթե ավարտվել է թռիչքուղու շինարարությունը: Երկրորդ ավիաբազան կհայտնվի Քոբանի քաղաքի հարևանությամբ՝ Թուրքիայի սահմանի հարևանությամբ:
Նշենք, որ Սիրիայում փետրվարի վերջից գործում է կրակի դադարեցման ռեժիմ, սակայն իրավիճակը նախկինի պես լարված է: