Եվրոպա է ժամանել իրանական նավթով բեռնված առաջին լցանավը
Եվրոպա է ժամանել առաջին լցանավը, որը տեղափոխում է 1 մլն բարել իրանական նավթ: Ծովով ճանապարհը տևել է 17 օր, հայտնում է BBC-ն:
Եվրոպան դադարել էր իրանական նավթ գնել 2012 թվականի կեսից, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել նրա միջուկային ծրագրի պատճառով: Հունվարի կեսին նավի առևտրի վրա սահմանված արգելքը հանվել էր:
Monte Toledo լցանավը նավթը հասցրել է իսպանական Espanola de Petroleos նավթավերամշակող գործարան:
Bloomberg-ի տվյալով՝ փետրվարին ընդհանուր առմամբ մոտ 29 նավ է բեռնվել իրանական նավթով, որոնցից 3-ը ուղևորվել է Եվրոպա:
2015թ. նոյեմբերին իրանական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են պատժամիջոցների չեղարկումից հետո անհապաղ կրկնապատկել հում նավթի արտահանումը՝ այն հասցնելով օրական 1,1 մլն բարելի: