Իրանի իշխանությունները իրանցի միլիարդատեր գործարարին մահապատժի են դատապարտել
Իրանցի գործարար Բաբակ Զանջանին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի իշխանություններին:
Զանջանին, ում կարողությունը գնահատվում է 13,5 մլրդ դոլար, կալանավորվել էր 2013թ. դեկտեմբերին իր նավթային գործարանների եկամուտները թաքցնելու համար: Անձամբ նա հերքել է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները:
Դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել խարդախության ու մի շարք այլ տնտեսական հանցագործությունների մեջ: Զանջանիի երկու պատասխանակիցները նույնպես դատապարտվել են մահապատժի:
ԱՄՆ-ում ու ԵՄ-ում Զանջանիի անունը «սև ցուցակում» էր ներառվել այն բանի համար, որ օգնել է իրանական իշխանություններին շրջանցել նավթային պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թեհրանի դեմ միջազգային հանրության կողմից: