Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ստանձնել է Իրաքի արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ստանձնել են Իրաքի Հիլլա քաղաքում մահապարտ ահաբեկչի պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր 47 մարդ:

Պայթուցիկներով լի ավտոմեքենան պայթել էր երեկ Քաղդադից 100 կմ հարավ ընկած Հիլլայի հսկիչ-անցագրային կետի մոտ:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կետի մոտ հավաքված են եղել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ զոհերից մոտ 40-ը եղել են խաղաղ բնակիչներ, մյուսները եղել են ոստիկանության աշխատակիցներ: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ինչպես հայտնել են պաշտոնական Բաղդադի ներկայացուցիչները, Իրաքում վերջին ամիսներին նման դեպքերը հաճախակիացել են, իսկ ծայրահեղական մահապարտների գործողությունների հետևանքով՝ սպանվել ավելի քան 100 մարդ:

Վերլուծաբանների կարծիքով՝ հարձակումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ ԴԱԻՇ-ը սկսում է կորցնել դիրքերն Իրաքում, հայտնում է korrespondent.net-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս