«Բարսելոնայի» օգտին նշանակվել են ամենաշատ 11 մետրանոցները
2015-2016թթ. մրցաշրջանում իսպանական Լա Լիգայում ամենաշատ 11 մետրանոցները նշանակվում են «Բարսելոնայի» օգտին: Կատալոնացիները 11 մետրից գոլ խփելու հնարավորություն ստացել են 13 անգամ: Այս 13 հնարավորությունից կատալոնացիները օգտագործել են 7-ը, որի մեջ մտնում է նաև Մեսսիի և Սուարեսի խաղարկած 11 մետրանոցը:
«Ռեալ Մադրիդի» օգտին նշանակվել է 8 հատ 11 մետրանոց, որոնցից իրացվել է 6-ը:
Լա Լիգայի առաջատարներին հետևում են «Էյբարը»՝ 7 հատ 11 մետրանոցից իրացնելով 5-ը, իսկ «Սևիլիան»՝ 5 հատ 11 մետրանոցից իրացնելով 5-ը:
Սիրարփի Աղաբաբյան