Սևանա լճից դուրս են բերել նաև երկրորդ ձկնորսի՝ 23-ամյա երիտասարդի դին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր, ժամը 13.55-ին ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել նաև երկրորդ ձկնորսի՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, ժամը 07.30-ին Սևանա լճում վերսկսվել են մարտի 3-ին Նորատուս գյուղի մոտակա ափից են ձկնորսության դուրս եկած և չվերադարձած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները: Երկու ժամ անց՝ ժամը 09.37-ին Սևանա լճում՝ ափից մոտ 5 կմ հեռավորությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին:
Հիշեցնենք՝ մարտի 4-ին, ժամը 11.50-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1993 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ` ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: