Փերիս Ջեքսոնը փորձել է ինքնասպան լինել, երբ պարզել է, որ փոփ-արքան իր հայրը չէ
Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը, Մայքլ Ջեքսոնի 15-ամյա դուստրը` Փերիս Ջեքսոնը փորձել է ինքնասպան լինել, երբ պարզել է, որ փոփ-արքան իր կենսաբանական հայրը չէ:
Բարեկամներից մեկի կողմից այդ ցավալի լուրը լսելուն պես աղջկա մոտ դեպրեսիա է սկսվել և նա փորձել է հեռանալ կյանքից, սակայն ժամանակին հայտանբերվել է և տեղափոխվել հիվանդանոց:
«Փերիսը միշտ ցանկացել է հավատալ, որ Մայքլ Ջեքսոնը իր հայրն է: Բացի այդ, նա միշտ հավատացած է եղել, որ Պրինցը նրա հարազատ եղբայրն է: Պերիսը շատ է սիրում իր եղբորը: Ցնցող ճշմարտությունը խորը ազդեցություն գործեց աջկա վրա»,- The Sun-ին հայտնել է Ջեքսոնների ընտանիքի ընկերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը