Բաժիններ՝

Հրապարակվել է Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառը

Հայտնի է դարձել երգիչ Բոբբի Բրաունի ու երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր՝ Բոբբի-Քրիստինայի մահվան պատճառը: Պարզվել է, որ աղջիկը մահացել է ջրահեղձումից, որը զուգակցվել է քիմիական թունավորմամբ, հայտնում է People-ը:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքները հրապարակվել են երեկ՝ աղջկա ծննդյան 23-րդ տարեդարձի օրը:

Դիահերձումից հետո բժիշկները հայտնաբերել են ալկոհոլի, մարիխուանայի, հանգստացնող դեղահաբերի ու ափիոնի օգտագործման հետքեր: Ընդ որում՝ միանշանակ փաստ չկա, որ աղջիկը հերոին է օգտագործել:

Հիշեցնենք, որ 22-ամյա Քրիստինան մահացել է 2015թ. հուլիսի 26-ին՝ 6 ամիս անցկացնելով կոմայի մեջ: 2015 թվականի հունվարի 31-ին աղջկան Ջորջիա նահանգի իր տան լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել էր նրա քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը:

Ընտանիքը հայտնել էր, որ աղջկա գլխուղեղն անդառնալիորեն վնասվել է: Բժիշկները ստիպված էին եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել գլխուղեղի այտուցի հետևանքով: Նրանց ջանքերը, սակայն, ապարդյուն էին՝ նրանք խոստովանել էին, որ անզոր են օգնել աղջկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս