Պենտագոնը պաշտպանական բարեփոխում է պատրաստում
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ մի քանի շաբաթ անց ԱՄՆ Կոնգրեսին կներկայացվի պաշտպանական բարեփոխում, հայտնում է Defense News-ը:
«Մենք կառաջարկենք ինչ-որ բան, ինչը հիմնված կլինի մեր հետազոտությունների վրա: Որոշ կետեր պահանջում են օրենսդրական ամրապնդում, ու մենք կխնդրենք Կոնգրեսին դրանք դիտարկել: Հուսով եմ՝ դրանք համոզիչ կլինեն, ու Կոնգրեսը դրանք կհաստատի»,- ասել է Քարտերը:
Նրա խոսքով՝ պաշտպանական բարեփոխումը պարունակում է նաև այնպիսի տարրեր, որոնք չեն պահանջում Կոնգրեսի կողմից հաստատում:
Մասնավորապես, բարեփոխումները, որոնք առաջարկում է Պենտագոնը, վերաբերելու են կիբերանվտանգությանը, ինչպես նաև իշխանությունների լիազորությունների ընդլայմանը՝ տվյալների հավաքման ոլորտում: