«Յուրաքանչյուր հայ պարտավոր է ուղղակի հիշել ու հարգել սպարապետի հիշատակը». Հովիկ Աբրահամյան
Ասօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Ա բրահանյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն ունենալու համար պետք է հնարավորինս համատեղել ջանքերը: «Հայ ժողովուրդը, իշխանությունները բարձր են գնահատում նրա ներդրումը մեր երկրի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործընթացներում: Եվ յուրաքանչյուր հայ պարտավոր է ուղղակի հիշել ու հարգել սպարապետի հիշատակը: Մեր ապագա սերունդը թող հիշի, որ ունեցել ենք նման գործիչ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ մեծ է սպարապետի ավանդը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում. «Գտնում եմ, որ Վազգեն Սարգսյանի կերպարը պետք է օրինակ հանդիսանա բոլորի համար: Մենք պետք է նրա պատգամները կիսատ չթողնենք: Այն արդյունքը, որ ունեցել ենք նրա հետ մեր ղեկավարման ընթացքում, պետք է որոշակի հենք հանդիսանա, որ կառուցենք մեր ապագան»,- ասաց Ս. Օհանյանը: