Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Սամցխե-Ջավախեթի շրջան

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վաղը կայցելի Սամցխե-Ջավախեթի շրջան: Վրաստանի կառավարության ադմինիստրացիայի մամուլի ծառայության տեղեկությամբ՝ Կվիրիկաշվիլին կհետևի Սաֆարա մենաստան տանող ճանապարհի վերականգնման աշխատանքներին, որոնք սկսվել էին այս տարվա փետրվարին:

Նախագծի արդյունքում՝ Ախալցխայից մինչև մենաստան ընկած ճանապարհը հնարավոր կլինի անցնել ոչ թե 30, այլ 10 րոպեում:

Կվիրիկաշվիլին կայցելի նաև անասնապահական ու թռչնաբուժական ֆերմաներ, որոնք ֆինանսավորվել էին «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031