Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը նոր մանրամասներ է հաղորդել դերասանի վիճակի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Հիվանդանոցը հաստատել էր տեղեկությունը:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, թե 80-ամյա դերասանը ինֆարկտ է տարել, սակայն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկը, kp.ru-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը:

«Արմեն Բորիսովիչը պարզապես չի հասցրել լավանալ: Նա հիվանդանոցից վազեց զագս»,- պատմել է Վիտալինան:

inx1080 (1)

«Փետրվարին նա թոքերի բորբոքմամբ հիվանդանոց էր ընկել: Գրիպից հետո բարդություններ էին առաջացել: Սակայն հանուն մեր ամուսնության նա հիվանդանոցից դուրս գրվեց՝ առանց ավարտելու նշանակված բուժումը ու հետո ամեն օր գնում էր աշխատանքի: Ահա, ստիպված եղավ նորից բուժվել: Ոչ մի սրտաբանական ախտորոշում չկա: Նրան նշանակել են անհրաժեշտ թերապևտիկ պրոցեդուրաներ: Կարծում եմ, նա վերջնականապես կբուժվի շաբաթվա ընթացքում»,- ասել է դերասանի կինը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է իր սիրեցյալի հետ: Հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել միայն նորապսակների մտերիմ անձինք: 2015թ. սեպտեմբերին Ջիգարխանյանը բաժանվել է երկրորդ կնոջից` Տատյանա Վլասովայից: Ջիգարխանյանի ներկայիս ընտրյալը ուկրաինացի դաշնակահար է, ով վերջերս դարձել է Ջիգարխանյանի թատրոնի տնօրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս