Բաժիններ՝

Ծաղկաձորի քաղաքապետարանի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է հայտնաբերվել

Ոստիկանության Հրազդանի բաժնում 1967 թ. ծնված Մուշեղ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի քաղաքապետարանին պատկանող տնկարանի հարակից տարածքի ճանապարհի աջ մասում տեղադրված գազահաշվիչի մոտ հայտնաբերել է նռնակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս