Նյու Յորքում բացվել է մետրոյի՝ աշխարհում ամենաթանկ կայարանը
Նյու Յորքում գործարկվել է մետրոյի՝ աշխարհում ամենաթանկ կայարանը: 12 տարվա շինարարական աշխատանքներից հետո տրանսպորտային հանգույցը մարտի 3-ին սկսել է աշխատանքն Առեւտրի համաշխարհային կենտրոնի (WTC) երկվորյակ աշտարակների գետնախարսխի մոտ, որոնք կառուցվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով քանդված երկնաքերների տեղում:
Ավելի քան տասը տարվա ընթացքում ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողության վայրում վեր են խոյացել հուշահամալիրը եւ WTC-ի երկու նոր երկնաքերները («Ազատության աշտարակը» – 541 մետր): Այս վայրում խոշոր տրանսպորտային հանգույցը որոշվել է ծածկել պողպատե «կողերով», որոնք, միահյուսվելով, թռչունի թեւեր են հիշեցնում
Նախագիծը, որն սկզբնապես գնահատվում էր 2 միլիարդ դոլար, ի վերջո նստել է գրեթե 4 միլիարդ դոլար, հայտնել է NY1 հեռուստաալիքը: Ինչպես ընդգծում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, այս կայարանը դարձել է աշխարհում ամենաթանկը:
Տրանսպորտային հանգույցը միացնում է մետրոյի 11 գծեր եւ Նյու Ջերսիի նահանգ տանող երկաթուղային ճյուղը: Տրանսպորտային հանգույցը եւ դրա տակ գտնվող խանութներն ու սրճարանները լիովին կսկսեն գործել առաջիկա ամիսների ընթացքում: Սպասվում է, որ կայարանից օրական կօգտվի ավելի քան 200 հազար մարդ: