Բաժիններ՝

Մոսկվայում երեխայի սպանության մեջ կասկածվող կնոջը ձերբակալած ոստիկաններին կպարգևատրեն

ՌԴ ներքին գործերի նախարարության և դաշնային անվտանգության ծառայության Մոսկվայի ղեկավարությունը նախատեսում է պարգևատրման ներկայացնել ոստիկաններին, ովքեր ձերբակալել են երեխայի սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովային: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այդ մասին ասել է Մոսկվայի ոստիկանության ղեկավար Անատոլի Յակունինը:

Նա հավելել է, որ երկու գերատեսչությունները ոստիկանների գործողությունները համարել են պրոֆեսիոնալ, որոնք իրականացվել են ժամանակին, իսկ ոստիկանները գիտակցել են, որ այդ գործողությունները կարող են իրենց կյանքի համար վտանգավոր լինել, քանի որ ահաբեկչական ակտի վտանգ կար:

Նրա խոսքով՝ ոստիկանների մեկը վազել ու փակել է մետրոյի մուտքը, իսկ մյուսը՝ բռնել է նրան՝ չնայած որ կնոջ մոտ կարող էր պայթուցիկ սարք լինել:

Մոսկվայում «Октябрьское поле» մետրոկայարանի մոտ փետրվարի 29-ին ձերբակալվել է դայակը, ով կասկածվում է երեխայի սպանության մեջ: Ձերբակալության պահին նա ձեռքում պահել է սպանված երեխայի գլուխը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031